Մհեր Ջուլհաջյան ու Մերուժան Մոսիյան. տարբեր ուղիներով նույն ճակատագրի զինվորները

Նրանց երկուսի շիրիմներին հարազատներն այցի են գալիս հենց այս օրը

Նրանք գրիչը փոխարինեցին զենքով ու կռվեցին խաղաղության համար: Ազատամարտիկներ Մհեր Ջուլհաջյանն ու Մերուժան Մոսիյանը կյանքի այլ պայմաններում կդառնային պատմաբան ու բնագետ, սակայն գերադասեցին զենքը: Նրանց երկուսի շիրիմներին հարազատներն այցի են գալիս հենց այս օրը: Բեյրութի Ամերիկյան համալսարանի բնագիտության ֆակուլտետի գիտաշխատող Մհեր Ջուլհաջյանը 1992-ին թողեց ամեն ինչ ու եկավ Հայրենիք: Անցավ Դաշնակցության «Զավարյան» ուսանողական միության շարքերը, ընդունվեց Երեւանի պետական համալասարանի երկրաբանության ֆակուլտետի ասպիրանտուրա: Բայց դարձավ արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից: Ապրեց երազանքով, կռվեց երազանքի ու մեծ գաղափարների իրականացման համար ու 1993 թվականի օգոստոսի 23-ին զոհվեց Մարտունու շրջանի Մարզիլի գյուղի պաշտպանական դիրքերում` 4 մարտական ընկերների` Արտակի, Լեւոնի, Ռուդիկի ու Մերուժանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

*

*