Մեղրիից առաջին անգամ պացիենտին ուղղաթիռով տեղափոխել են Երեւան

Պացիենտի մոտ առկա է եղել գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում:
mexri-uxxatir

Մեղրիից առաջին անգամ ուղղաթիռով պացիենտին  տեղափոխել են Երևան 2 ժամ 22 րոպեում:  Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այսօր առաջին անգամ պացիենտ տեղափոխեցինք Մեղրիից՝ թռիչքի վրա գումարային ծախսելով 2 ժամ 22 րոպե։ Ավտոմեքենայով տեղափոխելը կտևեր մոտ 10 ժամ»,-տեղեկացրել  է Թորոսյանը:

Պացիենտի մոտ առկա է եղել գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում: Նախարարը հույս է հայտնել, որ բժիշկները կկարողանան փրկել նրա կյանքը:

Մինչ օրս պետական պատվերով տեղափոխվել է 52 պացիենտ։

 

*

*