Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է

2003 թ.-ի այս օրը Մեքսիկայի...
kasharq

ՄԱԿ-ի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ը նշվում է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր (International Anti-Corruption Day):

2003 թ.-ի այս օրը Մեքսիկայի Մերիդա քաղաքում բարձր մակարդակի քաղաքական համաժողովի ժամանակ ստորագրվել է ՄԱԿ կոնվենցիա՝ ընդդեմ կոռուպցիայի:

Այդ միջազգային պայմանագիրը նախատեսում է միջոցներ՝ կոռուպցիայի նախազգուշացման, մեղավորներին պատժելու, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության մեխանիզմներ: Այն անդամ պետություններին պարտավորեցնում է անցկացնել հակակոռուպցիոն քաղաքականություն, ստեղծել հատուկ մարմիններ` կոռուպցիոն երևույթների դեմ պայքարելու համար:

 

 

*

*