Աջափնյակի ուղղությամբ մետրոյի երկու կայարանի կառուցման ծրագիրը կա, փող՝ դեռ ոչ

Ուսումնասիրության ողջ աշխատանքները կատարված են, ծրագիրն անցել է փորձաքննություն։
metro-kayaran

Ֆինանսական միջոցների առկայության պարագայում կկառուցվի մետրոյի երկու կայարան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնեց Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Գրիգորյանը:

«Մենք ունենք նոր կայարաններ կառուցելու ծրագիր, որը միջազգային կառույցների կողմից անցել է նախնական փորձաքննություն: Միջազգային գներով բավականին թանկ հաճույք է նոր կայարանների կառուցումը՝ չնայած մեր քաղաքին շատ անհրաժեշտ: Ուսումնասիրության ողջ աշխատանքները կատարված են, ֆինանսական հնարավորություն լինելու դեպքում կիրականացվի»,-ասաց Դավիթ Գրիգորյանը՝ մասնավորեցնելով, որ խոսքը վերաբերում է դեպի Աջափնյակ ուղղությամբ երկու կայարաններին:

Երևանի մետրոպոլիտենի կառուցումն սկսվել է 1972 թվականին, գործարկել 1981-ին ևընդլայնվել մինչև 1998 թվականը: Ներկայում այն ունի 12,5 կմ ընդհանուր շահագործվողերկարության գիծ, 10 կայարան, 45 շահագործվող վագոն, 24 շարժասանդուղք, 8 քարշայինենթակայան, մոտ 100 աշխատակից՝ մինջինում 158 հազար դրամ աշխատավարձով: 2015-ինտարեկան միջին ուղևորափոխադրումները կազմել են 15,7 միլիոն մարդ, ամսական միջինուղևորափոխադրումները 1,3 միլիոն մարդ: Օրական միջինում սպասարկում է 45 հազարուղևորի:

*

*