Մետաղի ջարդոն արտահանողները բողոքի էին եկել բեռնատար մեքենաներով

Նրանք պնդում էին, որ եթե իրենց խնդրին լուծում չտրվի՝ ջարդոնը թափելու են կառավարության շենքի դիմաց:
metaxe-jardon

 

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում մետաղի ջարդոնի արտահանմամբ զբաղվողները: Նրանք Հանրապետության հրապարակ էին եկել մետաղի ջարդոնով բարձված մեքենաներով՝ պնդելով, որ եթե իրենց խնդրին լուծում չտրվի՝ ջարդոնը թափելու են կառավարության շենքի դիմաց:

Բողոքը՝ ջարդոնի արտահանման վրա պետական տուրքի սահմանման օրենսդրական նախաձեռնության դեմ է: Հավաքվածների խոսքով՝ պետական տուրք սահմանելը իրենց փաստացի զրկում է արտահանում իրականացնելու հնարավորությունից: Նրանք պնդում են, որ ներկա պահին արտահանումը կանգնեցված է, որովհետեւ Պետական եկամուտների կոմիտեն արհեստական խոչընդոտներ է ստեղծում ու արտահանման թույլտվություններ չի տալիս:

 

*

*