«Նախագահի ախրանայի պետը կյանքս կերավ». Մեսչյան

Թե ինչու է 1996-ին այդքան կարճ պաշտոնավարել...

«Հիմա պետք է աշխատենք լանցետով, ոչ թե թրով». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Հարցին, թե Մեսչյանը հետևելո՞ւ է թամանյանական նախագծին, թե՞ նորարարական լուծումների կողմակից է՝ Մեսչյանը պատասխանեց հարցով.«Իսկ դուք ո՞նց եք կարծում»:

Նա նշեց, որ մինչ այսօր Երևանի գլխավոր ճարտարապետները կախված են եղել Երևանի քաղաքապետերի վարած քաղաքականությունից:

Մեսչյանն անդրադարձավ նաև իր՝ 1996թ. Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում նշանակվելուն և մեկ տարի անց այդ պաշտոնը թողնելուն:

«Ինչո՞ւ ես երկար չաշխատեցի, քանի որ մեր նախագահի ախրանայի պետը կյանքս կերավ՝ բառի բուն իմաստով: Նա իմ գրասենյակից դուրս չէր գալիս ու ասում էր՝ պիտի տաս, իսկ ես ընդդիմանում էի: Նա էլ գնում ու բողոքում էր տարբեր ատյաններին, որ չեմ տալիս ինչ-որ տարածք, իսկ ինձ զանգում ու հարցնում էին, թե գիտե՞մ՝ ում չեմ տալիս տարածք: Իսկ ես պատասխանում էի, թե ով ուզում է լինի, ինչ տարբերություն, իմ գլխին Աստվածն է՝ իմ քաղաքը: Գլխավոր ճարտարապետը նա է, ով ունի իրավասություն ասելու՝ ոչ, և եթե նա նման իրավասություն չունի, թող չաշխատի այդ պաշտոնում»,-ասաց Մեսչյանը:

*

*