«Այդ էջը փակված է. հասուն տարիքում մտադիր չեմ բեմ վերադառնալ». Արթուր Մեսչյան

Արթուր Մեսչյանը հանդիպել է ՃՇՀԱՀի ուսանողների հետ
meschyan (1)

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգայի համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտոր Գագիկ Գալստյանի հրավերով փետրվարի 14-ին հյուրընկալվել է համալսարանում։

Հարց ու պատասխանի ընթացքում քննարկվել են մայրաքաղաքի կառուցապատման, կայանատեղերի, ավտոճանապարհների բեռնաթափման և քաղաքաշինական այլ հիմնախնդիրներին առնչվող բազմաթիվ հարցեր։ Համալսարանի ուսանողները հետաքրքրվել են, թե արդյոք գլխավոր ճարտարապետը կվերադառնա երգին, թե` ոչ.

«Այդ էջը փակված է»,-ասել է Արթուր Մեսչյանը՝ նշելով, որ ինքը ճարտարապետ է և հասուն տարիքում մտադիր չէ բեմ վերադառնալ:

Բարձր գնահատելով ուսանողների ներուժը, գլխավոր ճարտարապետն առաջարկել է  ուսանողներին նախագծեր անել ոչ թե վերացական, այլ կոնկրետ տեղանքների համար, որպեսզի հետագայում դրանցից լավագույները հնարավոր լինի կյանքի կոչել։

*

*