Ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Ձյուն է տեղում։
merkasaruyc

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին` ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Նոյեմբերի 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով:

Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիան-Գորայք, Ապարան-Սպիտակ, Սևան-Հրազդան և «Չայնիի ոլորաններ»-Հրազդան, Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի Չարենցավան, Սյունիքի մարզի Քաջարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքներում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սյունիքի մարզում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

*

*