Մեքենաների բանալիները հանձնվեցին տարվա լավագույն ուսուցչին ու դաստիարակին

Այսօր ուսուցչի օրվա առթիվ կազմկերպվել էր մեծ միջոցառում
mrcanak

Առնո Բաբաջանյան համերգասրահում այսօր տեղի է ունեցել Ոսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառում, որի ընթացքում հայտարարվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հաղթողների անունները:

«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթում հաղթող է ճանաչվել ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 20 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցիչ Օհաննա Ավետիսյանը, «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթում՝ ՀՀ Արարատի մարզի Արարատի թիվ 1 մանկապարտեզի դաստիարակ Գոհարիկ Խուրշուդյանը, իսկ «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթում՝ ՀՀ Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանը:

Տարվա լավագույն ուսուցչին և դաստիարակին ՀՀ վարչապետի կողմից տրվել են ավտոմեքենաներ, իսկ տարվա լավագույն տնօրենին` համակարգիչ:

*

*