«Եռաբլուրում» թալանել են Ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի հարազատին պատկանող մեքենան

Անհայտ անձինք երկու ավտոմեքենայի ապակիները կոտրել են․․․
meqena-armenak-urfanyan

«Եռաբլուրում» այսօր անհայտ անձինք մեքենաներ են թալանել, որոնցից մեկը ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի հարազատինն էր: Այս մասին հայտնում է news.am-ը:

Կայքի թղթակիցը հաղորդում է, որ անհայտ անձինք երկու ավտոմեքենայի ապակիները կոտրել են եւ հափշտակել խոշոր գումար եւ թանկարժեք իրեր: Արմենակ Ուրֆանյանի հարազատներին պատկանող մեքենայից հափշտակել են խոշոր չափի գումար: Հատկանշական է, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ «Եռաբլուր» էր այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ այդ ընթացքում տարածքում ուժեղացված հսկողություն էին կատարում ոստիկանները:

*

*