Մեքենաներով «դրիֆտ» անող քաղաքացիները ենթարկվել են վարչական պատասխանատվության

Նրանց մեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։
drift

Հուլիսի 21-ին համացանցում տեսագրություն էր հրապարակվել ու տարածվել, ուր երևում է, թե ինչպես են երկու վարորդ «Նիվա» մակնիշի երկու ավտոմեքենաներով Աջափնյակ վարչական շրջանի Գևորգ Չաուշի հրապարակում դիտավորյալ թույլ տալիս երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը։

Տեսագրության հրապարակումից անմիջապես հետո ոստիկանությունը միջոցառումներ ձեռնարկեց՝ պարզելով մեքենաները վարած անձանց ինքնությունը։ Երիտասարդները հայտնաբերվել ու ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Նրանց մեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

*

*