Մենդելեեւի աղյուսակի 118-րդ տարրը կկոչվի «օգանեսոն»ˋ ի պատիվ Յուրի Հովհաննիսյանի

Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը ծնվել է 1933 թվականին Դոնի Ռոստովում:
yuri-hovyannisyan

PanArmenain.net— Մենդելեևի աղյուսակի 115-րդ ու 118-րդ տարրերը կստանան «մոսկովիում»(Mc) ու «օգանեսոն» (Og) անունները՝ ի պատիվ Մերձմոսկովյան շրջանի Դուբնա քաղաքում գտնվող Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի և ինստիտուտի պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի:

113-րդ տարրը կանվանակոչվի «նիհոնիում»` ի պատիվ ճապոնացի գիտնականների, 117-րդ տարրը՝ «տենեսին»՝ ի պատիվ Թենեսի նահանգի, հայտնում է Pure and Applied Chemistry ամսագիրը:

Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը ծնվել է 1933 թվականին Դոնի Ռոստովում: 1976-1989 թթ. եղել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) միջուկային ռեակցիաների լաբորատորիայի փոխտնօրեն, 1989-1997 թթ.՝ տնօրեն, 1997 թվականից՝ գիտական ղեկավար, միաժամանակ, 1971 թվականից՝ նույն լաբորատորիայի ծանր միջուկների հետազոտման բաժնի պետ։ 1969-1970 թթ.՝ Փարիզի համալսարանի պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի, Ֆրանկֆուրտի (Գերմանիա), Մեսինայի (Իտալիա) համալսարանների պատվավոր դոկտոր։

Նա, ի դեպ, քաղաքական ականավոր գործիչ հանգուցյալ Վահան Հովհաննիսյանի հոր՝ Էդուարդ Հովհաննիսյանի  զարմիկն է։

*

*