«Խոսքի ազատության» մրցանակը հանձնվել է «Հյուրիյեթ»-ի գլխավոր խմբագիր Էրգինին

«Մեդիա, ազատություն, արժեքներ»,- այս խորագրի ներքո է Բոնն քաղաքում սկսվել գերմանական Deutsche Welle-ի 9-րդ «Գլոբալ մեդիա ֆորումը»:

«Մեդիա, ազատություն, արժեքներ»,- այս խորագրի ներքո է Բոնն քաղաքում սկսվել գերմանական Deutsche Welle-ի 9-րդ «Գլոբալ մեդիա ֆորումը»:

Աշխարհի գրեթե 2.000 լրագրողների, քաղաքական գործիչների, արվեստի ներկայացուցիչների եւ ակտիվիստների ներկայությամբ «Խոսքի ազատության» մրցանակը հանձնվել է թուրքական «Հյուրիյեթ» թերթի գլխավոր խմբագիր Սեդաթ Էրգինին, որը մարտից դատական գործընթացների մեջ է, ենթադրաբար, Թուրքիայի նախագահ Էրդողանին վիրավորելու համար:

Վերջերս Թուրքիա այցելած Deutsche Welle-ի գլխավոր տնօրեն Պիտեր Լիմբուրգը մտահոգություն է հայտնել թուրք լրագրողների վրա գործադրվող ճնշումների առնչությամբ: Նա նշել է, որ այս մրցանակը հանձնելով թուրք լրագրողի, իրենք ցանկանում են հստակ ազդանշան ուղարկել Թուրքիային՝ կոչ անելով վերջ տալ այդ գործելա-կերպին:

Ֆորումի ժամանակ ցուցադրվել է տեսանյութ՝ Եվրամիության անդամ դառնալ ցանկացող Թուրքիայում լրագրողների նկատմամբ իշխանությունների վարած բռնի գործելակերպի եւ ժողովրդավարությունը վտանգի տակ լինելու մասին, ինչի գլխավոր պատասխանատուն է, Deutsche Welle-ի պնդմամբ, նախագահ Էրդողանը:

Գերմանական Bild թերթի հրատարակչության տնօրեն Քայ Դիքմանն ամբողջ իր ելույթը նվիրել է Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումներին, բանտարկված լրագրողերին՝ ներկայացնելով վիճակագրություն, հեղինակավոր կառույցների տվյալներ:

«Գերմանիայում լրագրողների համար կարեւոր եւ ճիշտ է քաղաքական գործիչներին քննադատելը: Բայց եկեք անկեղծ լինենք: Ի՞նչ ռիսկի ենք դիմում Գերմանիայում մենք՝ լրագորղներս, քննադատություններ հնչեցնելու համար: Բարեբախտաբար, բացարձակապես ոչ մի ռիսկ: Բայց ամեն օր Թուրքիայում լրագրողները վտանգում են ամեն ինչ: Մեր թուրք գործընկերները վտանգի տակ են դնում իրենց աշխատանքը, առողջությունը, ազատությունը: Նրանք վտանգում են իրենց կյանքը, ինչպես Սեդաթ Էրգինը»,- ասաց նա։

Ի դեպ, հայաստանյան լրատվամիջոցներից Դոչե Վելլեի «Գլոբալ մեդիա ֆորումին» հրավիրված եւ մասնակցում է միայն «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը:

*

*