Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է

Օրը որոշվել է ի հիշատակ այն քաղաքական պայքարի, որը մղվել է մոտ վաթսուն տարի առաջ․․․
mayreni-lezu

1999 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։ Օրը որոշվել է ի հիշատակ այն քաղաքական պայքարի, որը մղվել է 1950-ականների սկզբին՝ բենգալերենն առանձին լեզու ճանաչելու համար:

1952թ.-ին Դաքայում (Բանգլադեշ) ոստիկանների կրակոցներից սպանվեցին մի խումբ երիտասարդներ, որոնք դուրս էին եկել բողոքելու կառավարության՝ ուրդուն միակ պետական լեզու ճանաչելու որոշման դեմ:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականի՝ աշխարհի վեց հազար լեզու կորստի մատնվելու եզրին է։

Ըստ Հայաստանի Հանրապետության սահմանադրության, ՀՀ պետական լեզուն հայերենն է:

*

*