Լեզվի պետական տեսչությունը գոհ է եթերի լեզվից և պատգամավորների մայրենիի իմացության աստիճանից — Երկիր Մեդիա

Լեզվի պետական տեսչությունը գոհ է եթերի լեզվից և պատգամավորների մայրենիի իմացության աստիճանից

«Այսօր եթերում գրեթե չկան մայրենի լեզվի կոպտագույն սխալներ»
nikol-pashinyan-aj

Եթերի լեզվի մեջ ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը կոպիտ սխալներ չի նկատում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը։

«Այսօր եթերում գրեթե չկան մայրենի լեզվի կոպտագույն սխալներ, չնայած ցուցադրվող սիթքոմերում կա փողոցային լեզվի առկայություն, սակայն տարիներ առաջ եթերի լեզուն ավելի աղավաղված էր։ Այժմ հեռուստաընկերությունների վերաբերմունքը փոխված է, վերջիններս, փաստորեն, հասկանում են, որ կարող են գրական հայերենով ևս գրավել իրենց լսարանին։ Չնայած այս ամենին՝ մենք, միևնույն է, խնդիր ունենք, և եթերի լեզուն պետք է հնարավորինս անաղարտ դարձնել։ Այս պահին մենք դիտարկում ենք սիթքոմերի լեզուն և այդ մասին տեղյակ կպահենք հեռուստատեություններին»,- նշեց Երիցյանը։

Անդրադառնալով նաև Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունեցող պատգամավորներին, նա նշեց, որ չի նկատել այնտեղից ոչ գրական հայերենով խոսող պատգամավորի։

Երիցյանի խոսքով՝ լրագրողների հետ հարցազրույցներում երբեմն-երբեմն միջավայրային խոսակցություններ լինում են։ ՀՀ գերատեսչությունների ղեկավարների կողմից նույնպես ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը կոպիտ խախտումներ չի նկատել։

*

*