Հիվանդներին կխնամեմ միայն անվճար.այսօր Մայր Թերեզայի ծննդյան օրն է

Փոքրամարմին, փոքր-ինչ կուզ ունեցող, սպիտակ սարիով կինն իր կյանքը նվիրեց աղքատից ամենաաղքատին ծառայելուն՝ նրանց մեջ տեսնելով Քրիստոսին:

«Աշխարհում շատ տառապանք կա, սակայն դրանցից մեծագույնը չսիրված եւ անցանկալի լինելն է: Մայր Թերեզան այդ տառապանքը թեթեւացրեց սիրով ու աղոթքով:

Փոքրամարմին, փոքր-ինչ կուզ ունեցող, սպիտակ սարիով կինն իր կյանքը նվիրեց աղքատից ամենաաղքատին ծառայելուն՝ նրանց մեջ տեսնելով Քրիստոսին: Իր գաղտնիքը պարզ էր՝ նա աղոթում էր: Այսօր Մայր Թերեզայի առաքելությունը շարունակվում է 5 մայրցամաքներում: 130 երկրում, այդ թվում՝ Հայաստանում, գործում է 710 խնամքի տուն:

Այսօր «դժոխքի հրեշտակի» ծննդյան օրն է:

Մի լրագրող, որը հետեւում էր, թե ինչպես են Մայր Թերեզան եւ գթության քույրերն ամեն օր խնամում բորոտներին, հիվանդներին եւ մահամերձ մարդկանց, ասում է՝ «Ես այդ գործն անգամ մեկ միլիոն դոլարի դիմաց չէի անի»:

«Մեկ միլիոնի համար ես էլ չէի անի, միայն անվճար` ի սեր Քրիստոսի»,- պատասխանում է Մայր Թերեզան:

Ագնես Բոյաջուն 12 տարեկան էր, երբ շատ հստակ զգաց՝ իր կոչումն Աստծուն ծառայելն է: Աղքատասիրությունը, չքավորներին խնամելն Ագնեսը սովորել էր ընտանիքում. տան դռները միշտ բաց էին կարիքովորների առջեւ: 18-ամյա Ագնեսը, ստանալով հարազատների համաձայնությունը, մեկնում է Դուբլին՝ միանալու Լորետոյի միանձնուհիներին: Իր համար ընտրում է Լիզիոյի սրբուհի Թերեզայի անունը, տալիս աղքատության, ողջախոհության եւ հնազանդության ուխտ:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*