Մայր աթոռը պարզաբանում է Սեւանի հողատարածքի հետ կապված երեկվա միջադեպը — Երկիր Մեդիա

Մայր աթոռը պարզաբանում է Սեւանի հողատարածքի հետ կապված երեկվա միջադեպը

Մայիսի 16-ին Սևանի թերակղզու մուտքին տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ մեղադրանքներ են հնչել․․․
sevani-dpranoc

Մայիսի 16-ին Սևանի թերակղզու մուտքի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ մեղադրանքներ են հնչել Հայ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հասցեին, որոնք, առանց իսկությունը ճշտելու, սփռվել են նաև տարբեր լրատվամիջոցների կողմից: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի լրատվական կենտրոնից։

«Հարկ ենք նկատում պարզաբանել, որ ժամանակին Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցից մինչև լողափ ընկած աջակողմյան հատվածը ՀՀ կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով հատկացվել է դպրանոցին և հետագայում ՀՀ կառավարության պահանջի հիման վրա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից այն տրամադրվել է նախագահական հանգստավայրին` իբրև անվտանգության գոտի և անցակետ:

Ինչ վերաբերում է ձախակողմյան հատվածում գտնվող ավտոկանգառին, այն Եկեղեցու կողմից ձեռք է բերվել ռեստորանի շենքի հետ մեկտեղ, որը ծառայում էր իբրև ճեմարանականների ճաշարան: Ավտոկանգառը Եկեղեցու կողմից ծառայեցվում է Ս. Առաքելոց վանք և դպրանոց այցելուների համար, սակայն այնտեղ ապօրինաբար հաստատված անհատ վաճառականների տաղավարները որևէ առնչություն չունեն Եկեղեցու հետ, և այդ խառնաշփոթը կարգավորելու բոլոր ջանքերն առ այսօր որևէ արդյունք չեն տվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

*

*