Տղամարդը փորձել է սղոցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի գմբեթի խաչը (տեսանյութ)

Տեսահոլովակը բուռն քննարկումների թեմա է դարձել սոցիալական ցանցերում:
xach-mayr-ator

Ապրիլի 29-ին մի տղամարդ փորձել է սղոցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի գմբեթի խաչը եւ դրա փոխարեն երկաթյա վարդ դնել: Տեսանյութը Facebook-ի իր էջում հրապարակել է օգտատեր Սարգիս Վարդանյանը:

Տեսահոլովակը բուռն քննարկումների թեմա է դարձել սոցիալական ցանցերում: Շատերը տղամարդու արարքն անվանել են սրբապղծություն:

Լուրի իսկությունը «Երկիրն Այսօր»-ին հաստատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Նա նշել է, որ գմբեթը բարձրացած տղամարդը հոգեկան խնդիրներ ունի: Նա փորձել է սղոցել գմբեթի խաչը, բայց չի հաջողվել:

Հարուցվել է քրեական գործ, բերման ենթարկված տղամարդն ազատ է արձակվել:

*

*