Նոր նշանակում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը ազատվել է Հրատարակչական բաժնի տնօրենի պարտականություններից։
mayr-ator

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է նոր նշանակում։

Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի և Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը ազատվել է Հրատարակչական բաժնի տնօրենի պարտականություններից։

Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Տ. Արարատ քահանա Պողոսյանը համատեղության կարգով նշանակվել է Հրատարակչական բաժնի տնօրեն:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները