Մայր Աթոռը նշանակել է եւ կարգալույծ արել

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը։
ejmiacin

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Տ. Ոսկան քահանա Հովհաննիսյանը, ազատվելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Էջմիածին» ամսագրի խմբագրությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի մեկ այլ որոշմամբ կարգալույծ է հռչակվել Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանը (Վիրահայոց թեմ):

Հայրապետական տնօրինության համար հիմք է ծառայել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գրությունը Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանի կողմից հոգևոր ծառայության վայրը ինքնակամ լքելու վերաբերյալ և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր անունով` Նշան Հովհաննիսյան:

*

*