Համազգային հանգանակություն՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հիմնանորոգման համար

Որոշումն ընդունվել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովում:
ejmiacin

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգման համար համազգային հանգանակություն կհայտարարվի: Որոշումն ընդունվել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովում:

Մայր Տաճարի ամրակայման եւ հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար նախատեսվող հանգանակության ծրագիրը համակարգվելու է Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից, որը գլխավորելու է ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

 

*

*