Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման համաշխարհային օրն է

Ամբողջ աշխարհում միլիոնավոր ներկայացուցիչներ աջակցում են ավելի քան 160 միլիոն մարդու
karmir xach

Մայիսի 8-ը, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային Շարժման հիմնադիր Անրի Դյունանի ծննդյան օրը, նշվում է որպես Շարժման համաշխարհային օր։ Այս մասին հայտնում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունից: 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ մարդասիրական գործունեություն ծավալելով ավելի քան 150 տարի՝ Կարմիր խաչի  շարժումը ձգտում է խոցելի համայնքների համար ապահովել համապատասխան և ժամանակին  մարդասիրական ծառայություն։ Ամբողջ աշխարհում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միլիոնավոր ներկայացուցիչներ աջակցում են ավելի քան 160 միլիոն մարդու՝ տրամադրելով բազմազան և նորարարական լուծումներով անկողմնակալ ծառայություններ։

«11.6 միլիոն ակտիվ կամավորների և 450 000 անձնակազմի գլոբալ և անկախ ցանցի միջոցով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումն աշխատում է  աշխարհի ավելի քան 190 երկրներում։ Լինի դա բնական թե տեխնածին աղետ, զինված ընդհարում կամ սոցիալ-առողջապահական խնդիր, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի կամավորներն այնտեղ են՝ օգնելու բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն՝ առանց խտրականության»,- նշված է հաղորդագրության մեջ:

*

*