1926 թվականին ռադիոն խոսեց նաև հայերեն

Մայիսի 7-ը ռադիոյի օրն է:
radio

1926 թվականի հունիսի 13-ին «Խորհրդային Հայաստան» թերթի ընթերցողներն իմացան, որ սկսվել է Երևանի լայնահաղորդ ռադիոկայանի շինարարությունը: Օգոստոսի 27-ին նույն թերթը տեղեկացրեց.

«Երևանի կայարանի մոտ գտնվող լայնահաղորդ ռադիոկայանի կառուցման աշխատանքներն ավարտվել են: Հինգ օր հետո կայանը կսկսի իր աշխատանքը»: 1926 թվականի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ եթերում հնչել է Երևանի ձայնը: Մայիսի 7-ին Մոսկվայում առաջին անգամ հանդիսավորությամբ նշվեց Ռադիոյի օրը: Այդ և հետագա բոլոր տարիներին Հայաստանում ևս մայիսի 7-ը կարևորվում է նախ և առաջ որպես ռադիոյի օր, որը տոն է ոչ միայն Հանրային ռադիոյի, այլև Հայաստանում գործող բոլոր ռադիոկայանների համար:

Համաշխարհային գիտության ու տեխնիկայի պատմության մեջ մայիսի յոթն ամրագրվեց որպես ռադիոյի ծննդյան օր: 1895 թվականի հենց այդ օրը Ալեքսանդր Պոպովը ներկայացրեց իր ստեղծած աշխարհում առաջին ռադիոընդունիչը՝ իրականացնելով ռադիոկապի առաջին փորձարկումը: 1926 թվականին ռադիոն խոսեց նաև հայերեն:

*

*