Մայիսի 16-ը Հայաստանում նշվում է որպես ուսանողների և երիտասարդների օր

«Իմ խորհուրդն է երիտասարդներին՝ գտեք ձեր կյանքի առաքելությունը, այլ ոչ թե աշխատանքը». Արմեն Սարգսյան
usanoxi-or

Մայիսի 16-ը Հայաստանում նշվում է որպես ուսանողների և երիտասարդների օր: Օրն աշխատանքային է: Այս առիթով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջում գրառում է տեղադրվել.

«Իմ խորհուրդն է երիտասարդներին՝ գտեք ձեր կյանքի առաքելությունը, այլ ոչ թե աշխատանքը։ Այն առաքելությունը, որը ձեր կյանքի տարերքն է։ Դա ձեր մի մասն է, և այդ երկուսը պետք է ներդաշնակության մեջ լինեն մեկը մյուսի հետ»։

Նշենք նաև, որ Ուսանողության միջազգային օրը ողջ աշխարհը նշում է նոյեմբերի 17-ին:

*

*