Մայիսի 1-ը առաջին անգամ նշվել է 1890թ-ին Ավստրո-Հունգարիայում

Ինչպե՞ս է հենց մայիսի 1-ը սահմանվել աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օր:
mayisi-1

Այսօր մայիսի 1-ն է, աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրը, որը ոչ աշխատանքային է: Այն նշվում է աշխարհի 142 երկրում: Առաջին անգամ տոնը նշվել է 1.890թ-ինԱվստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում եւ այլուր:

Ինչպե՞ս է հենց մայիսի 1-ը սահմանվել աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օր: 1886թ-ի ամերիկացի եւ կանադացի աշխատավորները ցույց են կազմակերպում՝ աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով: Չիկագոյում էլ ցույցը ցրելու հետեւանքով մահանում է 8 ոստիկան եւ 4 ցուցարար, իսկ տասնյակ մարդիկ տուժում են:

1.889թ. Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսը ի հիշատակ Չիկագոյի դեպքերի՝ որոշում է ընդունել մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին: Սակայն առաջին անգամ այն նշվել է միայն 1890թ.: Մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Աշխատանքի օրը այլ օր է նշվում:

*

*