Մայիսը տեղումնառատ է լինելու

Մենք սպասում ենք այնպիսի մայիսի, որը համահունչ է մեր երկրի կլիմայական պայմաններին՝ առանց շեղումների...
andzrev

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսին տեղումները և ջերմաստիճանը կլինեն նորմայի սահմաններում՝ առանց շեղումների: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Մենք սպասում ենք այնպիսի մայիսի, որը համահունչ է մեր երկրի կլիմայական պայմաններին՝ առանց շեղումների»,— նշել է Սուրենյանը:

Վերջինս նաև հավելել է, որ մայիս ամիսը տեղումնառատ է լինելու:

«Հանրապետության տարածքում մայիսն ամենախոնավ ամիսն է տարվա մեջ: Եվ եթե այդ տեղումները կանխատեսում ենք նորմայի սահմաններում, նշանակում է, որ բավականաչափ տեղումներ են լինելու, որովհետև մայիսին տեղումների նորմաները բավականին մեծ են»,- մանրամասնել է Սուրենյանը:

*

*