Մատնահարդարները, դիմահարդարները և դաջվածքի մասնագետները պետք է բուժզննում անցնեն

Կառավարության կատարած նոր փոփոխություններով․․․
arsen-torosyan

Կառավարության կատարած նոր փոփոխություններով՝ բժշկական կազմակերպությունների բուժանձնակազմը, ինչպես նաև  մատնահարդարները, դիմահարդարները և դաջվածքի մասնագետները կհետազոտվեն վիրուսային հեպատիտ Ց-ի նկատմամբ: Այս մասին որոշման նախագիծը այսօր կառավարության նիստում զեկուցեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։

Հեպատիտ Բ-ի նկատմամբ պատվաստված բուժանձնակազմի հետագա բժշկական զննություն այլևս չի իրականացվի, կկարգավորվի հեպատիտ Բ-ով, Ց-ով հիվանդ բուժանձնակազմի հայտնաբերման ժամանակ հետագա աշխատանքի թույլատվության հետ կապված հարաբերություններ, լաբորատոր-գործիքային հետազոտությունները կիրականացվեն միջազգային նոր մոտեցումներին համապատասխան մեթոդաբանությամբ։

 

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները