Սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնակատարությունները մեկնարկեցին վաղ առավոտից

Մատենադարանից 17-րդ դարում Ս.Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը բերվեց առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցի․․․
surb-sargis

Սուրբ Սարգսի տոնին նվիրված տոնակատարությունները Երեւանում մեկնարկեցին փետրվարի 16-ի վաղ առավոտից Ս.Սարգիս եկեղեցում:

«Երևանի Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանից 17-րդ դարում Ս.Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը բերվեց առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցի: Այս պահին սպասում ենք, որ Ս.Սարգսի աջը բերվի Առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցի և Հավարտ Ս.Պատարագի Սրբազան հայրը սուրբ մասունքով օրհնի հավատավոր ժողովրդին և զինվորներին, որովհետև Սուրբ Սարգիսը զինվոր էր, պայքարում էր հանուն ազատության, հավատարիմ էր իր դավանանքին և սիրո բարեխոս էր»,-«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում նշեց Տեր Շահե քահանա Հայրապետյանը:

Այնուհետեւ սկսվել է տոնական Ս.Պատարագը` նվիրված Ս.Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների հիշատակին:

*

*