«Մաթեմատիկայից» դիմորդների 13.41 տոկոսն անբավարար է ստացել

Առավելագույն 20 միավոր է ստացել ընդամենը 31 դիմորդ:
miasnakan-qnnutyun

Հայաստանում հունիսի 17-ին «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննություն հանձնած 5027 դիմորդից առավելագույն 20 միավոր է ստացել ընդամենը 31 դիմորդ:

«Մաթեմատիկայից» միջին գնահատականը եղել է 11.76 միավորը, դիմորդների 13.41 տոկոսն անբավարար է ստացել:

Հիշեցնեմ, որ մինչեւ հիմա դիմորդները քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Ընդհանուր պատմություն», «Հայոց լեզու եւ գրականություն», «Մաթեմատիկա», «Օտար լեզու», «Քիմիա», «Հայոց պատմություն» առարկաներից: Հունիսի 24-ին դիմորդները կհանձնեն վերջին՝ «Ռուսաց լեզու» առարկայից քննությունը, իսկ հաջորդ օրն արդեն կսկսվի միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրումը, որը կտեւի մինչեւ հուլիսի 1-ը:

*

*