Մատաղիսի զորամասի նախկին հրամանատարը պարզաբանել է իր անվան շուրջ լուրերը

Վերջին օրերին միանգամից մի քանի լրատվամիջոցներ մեղադրանքներ հնչեցրին Մատաղիսի զորամասի հրամանատար Հարություն Ամիրխյանյանի հասցեին:
Harutyun-amirkhanyan

Վերջին օրերին միանգամից մի քանի լրատվամիջոցներ մեղադրանքներ հնչեցրին Մատաղիսի զորամասի հրամանատար Հարություն Ամիրխյանյանի հասցեին: Անանուն աղբյուրների վրա հղում կատարելով՝ տեղեկություններ տարածվեցին
ապրիլյան պատերազմի օրերին Արցախից նրա բացակայության, թույլ տրված բացթողումների մասին:

Մեդիամաքսը որոշել է զրուցել գնդապետ Ամիրխանյանի հետ՝ խնդրելով նրան մեկնաբանել այդ տեղեկությունները:

-Պարոն Ամիրխանյան, որտե՞ղ եք եղել ապրիլի 1-ին եւ լույս 2-ի գիշերը, երբ հակառակորդը դիմեց հարձակողական գործողության:

-Մարտի 14-ից ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածի համար ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով ինձ արձակուրդ է հատկացված եղել:

Ապրիլի 2-ի վաղ առավոտյան, իմանալով շփման գծի զարգացումների մասին, ճանապարհ եմ ընկել եւ նույն օրը՝ մոտավորապես ժամը 16:30-ին, արդեն Մատաղիսում էի:

Ճանապարհին էի, երբ պաշտպանության նախարարությունից զանգահարեցին՝ արձակուրդից ետ կանչելու համար, ես էլ ասացի, որ արդեն վերադառնում եմ:

Ի դեպ, արձակուրդի ողջ ընթացքում եղել եմ ոչ թե Թբիլիսիում, ինչպես գրում են որոշ լրատվամիջոցներ, այլ Արմավիրում:

— Որքանո՞վ է ճիշտ տեղեկությունը, որ Ձեզ ազատել են Մատաղիսի զորամասի հրամանատարի պաշտոնից:

-Ոտքս վիրավորվելու հետեւանքով այս պահին Մատաղիսի հրամանատարի պաշտոնում չեմ: Իրավիճակը ենթադրում էր, որ հրամանատարը պետք է լինի առաջնագծում: Ղեկավարության հետ քննարկման արդյունքում որոշեցինք, որ այդ պահին կա փոխարինման անհրաժեշտություն:

-Ե՞րբ եւ ի՞նչպես վիրավորվեցիք:

-Ապրիլի 4-ին, երբ հրամանատարական կետի մոտ ընկավ հակառակորդի «կամիկաձե» տեսակի անօդաչու թռչող սարքը, մի քանի բարձրաստիճան զինվորականների հետ ոտքով բարձրացանք դաշտ՝ դիտարկման: ԱԹՍ-ն ընկնելուց մոտ մեկ րոպե անց մեր ուղղությամբ երկու արկ պայթեց, որի հետեւանքով վիրավորվեցի:

Դրանից հետո երեք օր առաջնագծում եմ եղել՝ լարված օրեր էին, որոնց ընթացքում զինվորական կոշիկս ոտքիցս չէի հանել, որ տեսնեմ՝ ին՞չ է եղել, ցավին ուշադրություն դարձնելու ժամանակ էլ չկար:

Ապրիլի 7-ին ցավն արդեն անտանելի էր դարձել, ոտքս չէի կարողանում գետնին դնել: ՊԲ շտաբի պետն ու դիվիզիայի հրամանատարը, որոնք այդ ողջ ընթացքում ինձ հետ են եղել, համոզեցին, որ բժշկի դիմեմ: Պարզվեց, որ արկի պայթյունից ոտքի կոտրվածք եմ ստացել, իսկ չորս օր չհետեւելն ավելի է բարդացրել վիճակը: Ոտքս գիպսի մեջ դրեցին: Դրանից հետո էլ՝ մինչ ապրիլի 20-ը, եղել եմ Մատաղիսում:

Արդեն 10 օր է, ինչ գիպսը հանել են՝ միանգամայն առողջ եմ ու սպասում եմ նոր նշանակման հրամանին:

Շարունակությունն՝ այստեղ

2 Comments on this post.
  • KAMAVOR
    23 мая 2016 at 23:49

    XORHURD EM TALIS AYD [email protected] KATAREL DEPQI VAYRUM EXAC MARDKANCIC, KARCUM EQ PITI PATMI AMEN INCH??? AMEN INCH AJKIS ARACH EXAV, NA CHI VIRAVORVEL, ZORAMAS NERKAYANALUN PES IRAVICHAKIN CANOTANALUC, JXAYNACAC VOTQOV HARVACEC PATIN EV, [email protected] KAPECIN!!!!! EV IM U SHAT MARDKANC ACHQI ARAJ, NSTEC PN HAMARNEROV KIA SORENTO MAKNISHI AVTOMEQENAN, EV ANVERADARDZ CHQVEC GROXI [email protected]….ES NRAN VOCH MI MARTUM DRANIC HETO CHEM TESEL… XORURD EM TALIS TESNEL NRA MARTAKAN UXIN….EV MANRAMASNOREN IR ISK ENTAKA ZINCARAYOXNERIC NERQIN KARGOV HARCUMNER KATAREL…. NRA MASIN KPATMEN AYN INCH DUQ EL CHEQ PATKERACNI

  • argishti
    24 мая 2016 at 01:42

    es oxaki zarmanum em ay ananun kamavorik du el es vernaxavi nman de ira nman gma post e te che drel es ekrani hetevic ankap baner grelov es zbaxvum harcrel carayac zinvornerin u kasen voch te 《kamavorikneri 》 gracin ushadrutyun darcreq. es hpartem vor unenq lav hramatarner u lav zinvorner es iranc [email protected] tanem . MISHT DUXOV isk et kopi [email protected] nstac ET MKNIKNER TOX AMACHEN u gnaceq carayeq amota

  • *

    *

    Լրահոս

    Բոլոր նորությունները