Մատաղիս և Թալիշ ճանապարհը նորոգվում է

Ճանապարհահատվածի երկարությունը 10,7 կմ է:
martakert-talish

Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի Մատաղիս տանող ճանապարհահատվածում իրականացվում են կապիտալ վերանորոգման աշխատանքներ:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից: Ճանապարհահատվածի երկարությունը 10,7 կմ է:

Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի խոսքով` առաջին հատվածում ավարտվել են հողային աշխատանքները և արդեն մոտ ժամանակներս կսկսվի ասֆալտապատումը: Երկրորդ հատվածում ընդհանուր ճանապարհահատվածից արդեն ասֆալտապատվել է 2,4 կմ:

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ Ճանապարհաշինական ծրագիրը թույլ կտա սահմանամերձ բնակավայրեր հասնել ավելի արագ:

«Անցյալում են մնալու Մատաղիս և Թալիշ տանող ճանապարհային դժվարությունները: Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի Մատաղիս տանող ճանապարհահատվածում իրականացվում են կապիտալ վերանորոգման աշխատանքներ:  Նոր ճանապարհից լիարժեք օգտվելու հնարավորություն կընձեռվի մինչև տարեվերջ»,- նշել է Մարտիրոսյանը:

*

*