Մաստարայի ոլորանների մոտ ավտոմեքենաների կուտակումը պայմանավորված էր պայթեցման աշխատանքներով

Կատարվել են պայթեցման աշխատանքներ
chanaparh (2)

Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Տրանշ 2 (Աշտարակ-Թալին)-ի շինարարության շրջանակներում կատարվել են պայթեցման աշխատանքներ Թալինի հատվածում:  Դրանով է պայմանավորված եղել Մաստարայի ոլորանների մոտ ավտոմեքենաների կուտակումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը, պայթեցման աշխատանքներից հետո թույլատրվել է մեքենաների շարժը: «Ճանապարհի շինարարությամբ պայմանավորված՝ պայթեցման աշխատանքները շարունակական են լինելու, սակայն հանրությունն այդ մասին կտեղեկացվի»,-նշեց Առաքելյանը:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Արմեն Վարդանյան անունով օգտատերն ահազանգել էր ճանապարհի փակվելու մասին՝ նշելով, որ կուտակվել է 200 ավտոմեքենա: Նա կոչ էր արել պատասխանատուներին նախապես մարդկանց իրազեկել ճանապարհը փակելու մասին, որպեսզի հնարավոր լինի նախապես շրջանցիկ ճանապարհներ ընտրել՝ խցանումների մեջ երկար չսպասելու համար:

 

*

*