Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին մառախուղ է

Լարսի ռուսական կողմում կա կուտակված 320 բեռնատար ավտոմեքենա:
marakhugh

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին` ժամը 22:36-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին մառախուղ է (տեսանելիությունը՝ 1 մ):

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված 320 բեռնատար ավտոմեքենա:

*

*