Մասիս Մայիլյանը Մոսկվայում ներկա է գտնվել Արցախի մշակույթին նվիրված միջոցառումներին

Ցուցահանդեսին ներկայացված են եղել նաև Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Հնդկաստանից և այլ երկրներից նկարիչների կտավները՝ ստեղծված Արցախում։
masis-mayilyan-moskva1

Կարճատև աշխատանքային այցով  Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի և ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ նոյեմբերի 3-ին  ներկա են գտնվել արցախցի նկարիչների ցուցահանդեսին և Ստեփանակերտից «ՎԷԼԱՆՍ» երգչախմբի համերգին։

Ցուցահանդեսին ներկայացված են եղել նաև Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Հնդկաստանից և այլ երկրներից նկարիչների կտավները՝ ստեղծված Արցախում։

Արցախի մշակույթին նվիրված օրը անց է կացվել  Մոսկվայի «Թվային գործնական հարթակ» (ЦДП) ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիրում՝ «Հայկական մշակույթի աշնանային շրջան» փառատոնի շրջանակներում։

*

*