Մասիս-Այնթափի դիտահորերում քիմիական նյութերի չափաբաժինները գերազանցում են նորման

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն ուսումնասիրություն է անցկացնում:
teschakan-marmin

Մասիս քաղաքի եւ հարակից տարածքների շրջակա միջավայրի աղտոտվածության, գարշահոտության պատճառները պարզելու համար բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն ուսումնասիրություն է անցկացնում: Այժմ փորձում են ճշտել, թե գործող որ ձեռնարկություններն են կոյուղաջրերի հեռացման համակարգ լցնում քիմիական նյութերի թույլատրելի չափաքանակը գերազանցող նյութեր:

Տեսչական մարմնի լաբորատորիայի աշխատակիցները սեպտեմբերի 27-ին տարածքում գտնվող 10 դիտահորից կատարել են նմուշառում եւ պարզել, որ Մասիս-Այնթափ ճանապարհի 13 կմ-ի վրա գտնվող դիտահորում քիմիական նյութերի թույլատրելի չափաքանակի գերազանցումն ամենաբարձրն է: Իսկ արդեն հոկտեմբերի 3-ին կատարված նմուշառման արդյունքներով աղտոտող նյութերի չափաքանակը նվազել է: Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնինը օրերս նաեւ բոլոր շահառու կողմերի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել:

*

*