Լարված իրավիճակ՝ Մաշտոցի պողոտայում

Վերսկսվել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:
opera-cuyc1

Երևանի քաղաքապետարանը վերսկսել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:

Մի շարք աշխատակիցներ ի նշան բողոքի ցույցի՝ նստել են գետնին՝ խոչընդոտելով երթեւեկությունը: Ցուցարարների ու ոստիկանների միջեւ քաշքշուկ տեղի ունեցավ։ Ոստիկանները փորձում են հեռացնել ցուցարարներին։

Աշխատակիցները նշում են, որ սրճարանների ապամոնտաժմամբ շատերը գործազուրկ են դառնում։ Սրճարանների սեփականտերերի հիմանական պահանջն է ժամկետների երկարձգումը եւ քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպումը:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրառում է կատարել՝ նշելով․ «Սիրելի երևանցիներ: Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լինելու է շարունակական: Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը: Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը»:

Հիշեցնենք, որ երեկ ապամոնտաժման աշխատանքները դադարեցվել էին, սրճարանի ապամոնտաժման դեմ արտահայտվող քաղաքացիներին քաղաքապետարանը հրավիրել էր խնդիրը քննարկելու:

opera-srjaran-apamontajum

opera-cuyc

*

*