Մաշտոցի պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից

Տուժած ոստիկանության աշխատակիցը և քաղաքացին․․․
opera-cuycer

Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում տուժած ոստիկանության աշխատակիցը և քաղաքացին դուրս են գրվել հիվանդանոցից:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Նրանք անցել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները և ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս են գրվել Հերացի համալսարանական հիվանդանոցից»,- գրել է Դանիելյանը:

Մարտի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ազատության հրապարակի հարակից տարածքում գտնվող սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիայի ընթացքում արձանագրված միջադեպի արդյունքում, 1 ոստիկան և 1 քաղաքացի տեղափոխվել էին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանության աշխատակիցը՝ Ա. Կ.՝ ծնված 1992 թվականին, ստացել է գլխի շրջանի վնասվածք,իսկ մյուս քաղաքացին՝ Հ. Ս.՝ ծնված 1953 թվականին, գոտկային շրջանի վնասվածք:

Նշենք, որ Օպերայի տարածքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այս պահին բախումներ են ոստիկանների, քաղաքացիների և Օպերայի տարածքում գտնվող սրճարանների աշխատակիցների միջև։

*

*