Արմավիրի մարզպետը պարգևատրել է իրեն և աշխատակազմին․ hetq.am

Արմավիրի մարզպետն իրեն պարգևատրել է հիմնական աշխատավարձի ամբողջ գործակցով
armaviri-marzpetaran

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր տեղակալներին, նրանց օգնականներին, մարզպետարանի վարչության պետերին դրամական խոշոր պարգևատրումներ է տվել: Պարզվում է, որ կարգադրություններով նմանատիպ պարգևատրում իրականացրել է նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Այս մասին տեղեկացնում է hetq.am-ը:

Մարզպետ Հ. Մաթևոսյանն իր դեկտեմբերի 25-ի կարգադրությամբ, աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին միանվագ դրամական պարգատրմամբ խրախուսել  է իրեն, տեղակալներ Ալեքսանդր Ղուկասյանին և Կարեն Գրիգորյանին, օգնականներ Խաչիկ Ինջյանին, Արմինե Գալստյանին և խորհրդական Նվեր Պետրոսյանին, ինչպես նաև մարզպետի տեղակալի օգնական Վիկտորյա Գալստյանին, ով մարզպետի օգնական Արմինե Գալստյանի քույրն է:

Ուշագրավն այն է, որ Արմավիրի մարզպետն իրեն պարգևատրել է հիմնական աշխատավարձի ամբողջ գործակցով (մեկ ամսվա աշխատավարձի չափ), իսկ մյուսներին՝ 0,5756: Օրինակ, մարզպետի ամսական աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ, նույնքան էլ պարգևատրում է ստացել, իսկ մարզպետի տեղակալների աշխատավարձը 529 հազար 120 դրամ է, և յուրաքանչյուրը պարգատրվել է 304 հազար 561 դրամի չափով: Այս կարգադրությամբ պարգատրման ընդհանուր գումարը կազմում է մոտ 1 մլն 718 հազար դրամ:

Նշենք, որ մարզպետի 2018թ. դեկտեմբերի 21-ի կարգադրությամբ Արմինե Գալստյանի հետ կնքվել է անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր: Նույն օրը մարզպետի մեկ այլ կարգադրությամբ Արմինե Գալստյանի քրոջ՝ Վիկտորյա Գալստյանի հետ դարձյալ կնքվել է աշխատանքային պայմանագիր՝ մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի օգնականի պարտականությունները կատարելու համար: Քույրերի նկատմամբ նշանակվել է փորձաշրջան՝ մեկ ամիս ժամկետով:

Մարզպետարանից տեղեկացանք, որ Վիկտորյան երկար տարիներ է աշխատում մարզպետարանում, եղել է գործավար, իսկ Արմինեն՝ մի քանի ամիս է, ինչ եկել մարզպետարան:

Խաչիկ Ինջյանը մարզպետի օգնական է նշանակվել նոյեմբերի 8-ին և մոտ մեկ ամսվա աշխատող է եղել պարգատրման ժամանակ:

Շարունակությունը՝ այստեղ։ 

*

*