«Շատ կոշտ մոտենալ, շատ կոշտ». վարչապետը կրկին հանձնարարեց

«9:30 մոստերի վրա աշխատող չկա, 5:30 սաղ պերեկուռ են անումերը»,- ասաց նա:

Մարզերում առկա խնդիրներն այցելությունների ընթացքում տեսել, հաշվել ու այսօր էլ հանձարարականների տեսքով ներկայացրել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Անմխիթար են համայնքային ճանապարհները: Վերանորոգումն ու շահագործումը պատշաճ չեն իրականացնում: Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարությունը հսկողություն ուժեղացնելուց բացի, պետք է 10 -օրյա ժամկետում տեսլական ներկակյացնի՝ սահմանամերձ համայնքների ճանապարհային խնդիրների լուծման վերաբերյալ:

«Ինն անց կես մոստերի վրա աշխատող չկա, հինգն անց կես սաղ պերեկուռ են անում, եթե սենց են աշխատում, ժամկետը կարճացրեք, որեւէ աշխատանք չի կատարվում։ Նախեւառաջ, էդ կամուրջների վրա բազմաթիվ աշխատանքներ կան ինժեներական, որը կարող են կամուրջից դուրս անել, հետո տեղադրելու խնդիր լուծել։ Շատ կոշտ մոտենալ, շատ կոշտ. քանի անգամ ա գնում եմ՝ աշխատող մարդ չկա։ Հասկանում եմ, որ դա կապալառուի խնդիրն ա, բայց պետք է այնպես անել, որ դա էլ կարողանանք վերահսկել»,- ասաց վարչապետը:

Ի պատասխան, նիստից հետո լրագրողների հետ զրույցում տրանսպորտի, կապի եւ ՏՏ փոխնախարար Արթուր Առաքելյանը մեկնաբանեց. «Մենք ստիպված են փակ պահել Հյուսիս-հարավ ճանապահը, սա բարդ ենթակառուցվածքային ծրագիր է: Մեզ համար կարեւոր է վերջնաժամկետն՝ ըստ պայմանագրի, եթե նկատեցիք, վարչապետը նշեց, որ մեր իրավահարաբերությունները կարգավորվում են կապալառու կազմակերպությունների հետ՝ բացառապես պայմանագրով, բայց նա հանձնարարեց, որպեսզի կարողանանք հնարավորինս բանակցությունների արդյունքում օր առաջ հանձնել, որպեսզի այդ խնդիրը լուծվի»:

 

Հեղինակ՝

Վանուհի Ավագյան

*

*