Բնական աղետից տուժած մարզերին կառավարությունը հատկացումներ կատարեց

Կառավարության այսօրվա նիստին նախարար Լոքյանը նախորդող օրերին հանրապետության տաբեր մարզերում արված ուսումնասիրությունների արդյունքներով էր եկել:
Karavarutyun (1)

Կառավարության այսօրվա նիստին Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նախորդող օրերին հանրապետության տաբեր մարզերում արված ուսումնասիրությունների արդյունքներով էր եկել:

Լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը որոշեց աջակցություն ցուցաբերել Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում ուժեղ քամու և կարկտահարության և Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ հեղեղման հետևանքով վնաս կրած բնակիչներին:

Կոտայքի և Արմավիրի մարզերի մի շարք համայնքներում ս.թ. հունիս և հուլիս ամիսներին տեղացած հորդառատ անձրևից և կարկտից տուժել են բնակիչներ, բնակելի տներ և օժանդակ շինություններ, վնասվել գյուղամիջյան ճանապարհներ, հենապատեր: Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներին աջակցելու նպատակով կառավարության որոշմամբ տրամադրվեց մոտ 22 մլն դրամ, Արթիկ քաղաքի բնակիչներին՝ 3 մլն 800 հազար դրամ:

Գեղարքունիքի մարզում հորդառատ անձրևի պատճառով դժվարանցանելի են դարձել Հ30-Անտառամեջ և Հ30-Կալավան մարզային նշանակության ճանապարհները, որոնց պաստառը վերականգնելու համար հատկացվեց համապատասխանաբար 4 մլն և 6 մլն դրամ: Անձրևի և կարկտի հետևանքով անանցանելի են դարձել Կարճաղբյուրի ներհամայնքային ճանապարհները, որոնց նորոգման նպատակով տրամադրվեց 5 մլն դրամ: Եվս 55 մլն դրամ էլ հատկացվեց Կապան քաղաքի վնասված ճանապարհների վերականգնման համար:

 

*

*