Մարզական միջոցառում՝ զինհաշմանդամների համար

ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել էր մարզական միջոցառում․․․
zinhashmandam

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 5-ին ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել էր մարզական միջոցառում զինհաշմանդամների համար:

Մրցաշարի ընթացքում կազմակերպվել են մրցույթներ շախմատ, շաշկի, բազկամարտ և սեղանի թենիս մարզաձևերում:

Միջոցառման ավարտին, տարբեր մարզաձևերում հաղթող ճանաչված և մրցանակային տեղեր զբաղեցրած զինհաշմանդամներին պարգևատրել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, նրանց մաղթելով ոգու արիություն և առողջություն:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Արցախյան ազատամարտի տարիներին, ինչպես նաև զինվորական ծառայության ընթացքում, տարբեր հանգամանքներում հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ապահովման խնդիրները ԶՈՒ ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են և արվում է հնարավորը՝ օր առաջ այդ հարցերին լուծում տալու, զինհաշմանդամների սոցիալ-կենցաղային հոգսերը թեթևացնելու համար:

*

*