Մարզամերգային համալիրի 9-րդ հարկը կվարձակալեն՝ ռեստորան հիմնելու նպատակով

Կառավարության հերթական նիստի օրակարգում 50 հարց է։
marzahamergayin-hamalir2

Կառավարության հերթական նիստի օրակարգում 50 հարց է։ Դրանց մեծ մասը չզեկուցվող է:

Նիստում մի շարք ընկերությունների կառավարությունը տվել է ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն։ Բուռն քննարկվել է բանկային գաղտնիքի դրույթի շուրջ փոփոխություն ենթադրող քրեադատավարական օրենսգրքում փոփոխության հարցը։ Դրանով նախատեսվում է հարուցված քրեական գործերով մեղադրյալ չհանդիսացող անձի բանկային հաշիվների մասին դատարանի որոշմամբ տեղեկություն ստանալու իրավունք տալ իրավապահներին։ Կա մտավախություն, որ այդ դրույթը կարող է անսահմանափակ լիազորություններ տալ քննչական մարմիններին, առանց լուրջ կասկածների ցանկացած քաղաքացու բանկային տվյալները ստանալու համար։

Կառավարությունում այսօր հաստատված մեկ այլ որոշմամբ, թույլատրվել է երեւանյան ռեստորանային համակարգի խոշոր ներկայացուցիչներից մեկին՝ «Երեւան պանդոկ», «Լավաշ», «Շերեփ» եւ այլ հաստատությունների սեփականատեր «Հայր եւ որդի Երեմյաններ» ընկերությանը Մարզամերգային համալիրի 1-ին եւ 9-րդ հարկերում տարածքներ վարձակալել՝ ռեստորան հիմնելու նպատակով։

*

*