ՀՀ որոշ մարզերում թույլ ձյուն է տեղում

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
dzyun-janaparh,-dilijani-voloranner (1)

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում, Շիրակի մարզում, բացի Գյումրի քաղաքից, տեղում է թույլ ձյուն:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին առկա է մառախուղ:

*

*