100-ամյա Մարուսյա տատիկը նոր անձնագիր է ստացել

Բաժանմունքի պետը Մարուսյա տատիկին հանձնեց անձնագիրն ու առողջություն մաղթեց։

Դեկտեմբերի 21-ին, Ամանորին ընդառաջ, ոստիկանության Մասիսի անձնագրային բաժանմունքի նախաձեռնությամբ, բաժանմունքի պետ Հովհաննես Հակոբյանը հանդիսավոր պայմաններում ՀՀ քաղաքացու անձնագիր է հանձնել Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ, 100-ամյա Մարուսյա Հայրապետովային։

Անձնագրայինի աշխատակիցները ողջունելով տատիկին, հայտնեցին այցի նպատակը։ Նա իր ձեռքով ստորագրեց անհրաժեշտ փաստաթղթերը։ Բաժանմունքի պետը Մարուսյա տատիկին հանձնեց անձնագիրն ու առողջություն մաղթեց։

Մեկ դար ապրած տատիկը ծնվել է Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։

*

*