Մարտիմեկյան զոհերի հիշատակին վարչապետի գլխավորած երթն ավարտվեց Մյասնիկյանի արձանի մոտ

Վարչապետ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել Մյասնիկյանի արձանին և հարգանքի տուրք մատուցել․․․
marti1-nikol-pashinyan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ Երևանում անցկացվել է երթ։

Երթը մեկնարկել է Երևանի Ազատության հրապարակից, անցնելով Մաշտոցի պողոտայով, Գրիգոր Լուսավորիչ փողոցով և ավարտվել Մյասնիկյանի արձանի մոտ:

Վարչապետ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել Մյասնիկյանի արձանին և հարգանքի տուրք մատուցել բոլոր զոհերի հիշատակին:

Երթին մասնակցել են նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և նրա դուստրերը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու նրա տիկինը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, բազմաթիվ քաղաքացիներ։

marti-1

*

*