Մարտավարական զորախաղեր` Արցախի բանակում

Մայիսի 3-ին անց են կացվել մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորախաղեր:
zoravarjutyun

Մայիսի 3-ին Արցախի պաշտպանական բանակի առանձին հրետանային բրիգադներից մեկի մի շարք ստորաբաժանումների մասնակցությամբ անց են կացվել  մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորախաղեր:

Զբաղեցնելով համապատասխան մարտակարգեր՝ վերջիններս կատարել են մարտավարական տարբեր առաջադրանքներ և գերազանց գնահատականներով խոցել պլանային ու ոչ պլանային բոլոր նշանակետերը:

Զորախաղերի ընթացքում առաջին անգամ կիրառվել են նաև որոշ տեխնիկական նորամուծություններ, որոնք էականորեն բարելավել են կրակային խնդիրների կատարման արդյունավետությունը:

*

*