Մարտակերտում ջրահեղձ է եղել 2 հոգի․ նրանցից մեկը ՊԲ պայմանագրային զինծառայող էր

Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի «Խաչեն»-ի ջրամբարում տեղի է ունեցել ջրահեղձման դեպք
artsakh-ain

Օգոստոսի 5-ին` ժամը 17:25-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի «Խաչեն»-ի ջրամբարում տեղի է ունեցել ջրահեղձման դեպք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԻՆ-ից:

«Խաչեն»-ի ջրամբարից՝ ջրահեղձման վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա, փրկարարները հայտնաբերել և ջրից դուրս են հանել Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Սարգսյանի (1975 թ. ծնվ.)  և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Արմեն Հովակիմյանի (1982 թ. ծնվ.) դիերը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Արմեն Հովակիմյանը, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող էր:

*

*