Զինծառայող Սեյրան Սարգսյանը հետմահու պարգեւատրվել է

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Սեյրան Մանվելի Սարգսյանը:
martakan-carayutyun

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արցախի պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սեյրան Սարգսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում,ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Սեյրան Մանվելի Սարգսյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

*

*