Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը րոպեներ առաջ հայտարարել է, որ հրաժարական է տալիս։

Նշենք, որ տասնյակ աշխատակիցներ նրանից մի քանի ժամ առաջ պահանջել են հրաժարական տալ և ժամանակ են տվել մինչև ժամը 16։30-ը։ Մարկ Գրիգորյանը խոստացել էր մտածել մինչ այդ ժամը և պատասխան տալ։

Հիշեցնենք, որ Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ երեկ գործադուլ անելու վերաբերյալ հայտարարություն Էին տարածել՝ պահանջելով  գործադիր տնօրենի՝ Մարկ Գրիգորյանի հրաժարականը։

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի որոշմամբ՝ Մարկ Գրիգորյանը նշանակվել էր Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն 2017 թվականին: