Մարալիկում մի խումբ քաղաքացիներ փակել են Գյումրի-Երեւան ավտոմայրուղին, մեկ այլ խումբ էլ՝ համայնքապետարանի մուտքը

Համայնքապետը չի պատրաստվում հրաժարական տալ
maralik-cuyc-pak-chanaparh2 (1)

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում արդեն 4-րդ օրն է՝ համայնքապետարանի աշխատանքները դադարեցված են։ Պատճառը մի խումբ քաղաքացիներ են, ովքեր փակել են համայնքապետարանի մուտքը եւ պահանջում են համայնքապետ Արտակ Գեւորգյանի հրաժարականը։

Վերջինիս կողմնակիցներն, իրենց հերթին, այսօր փակել են  Գյումրի-Թալին-Երևան մայրուղու մի հատվածը եւ պահանջում են բացել համայնքապետարանն ու հանգիստ թողնել «իրենց համայնքապետին»։

Ինքը՝ Արտակ Գեւորգյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ եւ պատրաստ է բողոքարարների հետ քննարկել ցանկացած հարց, բացի հրաժարականից։ Ա. Գեւորգյանը շեշտեց, որ իրեն 4 հազար մարդ է ընտրել, ինչու պետք է հրաժարական տա։

Հակառակ կողմն էլ պնդում է, որ ՀՀԿ-ական համայնքապետն ընտրախախտումներով է ընտրվել եւ պետք է հեռանա։

Մանրամասները՝ «Երկիրն այսօր»-ի երեկոյան եթերում։

 

Հեղինակ՝

Անահիտ Հովհաննիսյան

*

*